ԱՄՆ-ն պետք է հրաժարվի Չինաստանի պետական ռազմավարության խեղաթյուրման փորձերից, սառը պատերազմի ժամանակների մտածելակերպից եւ արդեն ոչ արդիական հայացքներից, հայտարարել է Չինաստանի ԱԳՆ-ի մամուլի քարտուղար Խուա Չունյինը` մեկնաբանելով երեկ ԱՄՆ կառավարության կողմից հրապարակված ազգային անվտանգության ռազմավարությունը, հաղորդում է« Սինհուա» գործակալությունը:
Նրա խոսքերով՝ Չինաստանը իր զարգացման մեջ հասել է համընդհանուր ճանաչված մեծ հաջողությունների, ոչ մի անձ եւ ոչ մի պետություն չի կարող խեղաթյուրել այդ փաստը: Չինական կողմը միշտ կարծում է, որ Չինաստանը եւ Միացյալ Նահանգները կարեւոր պատասխանատվություն են կրում ամբողջ աշխարհում խաղաղության եւ կայունության ապահովման համար, եւ գլոբալ զարգացման ու բարգավաճման խթանումը ընդհանուր լայն շահեր ունեն:
Այս առումով Պեկինը կոչ է անում Վաշինգտոնին հիմնարար շահերի եւ լուրջ մտահոգությունների փոխադարձ հարգանքի հիման վրա կառուցողականորեն կարգավորել երկկողմ հարաբերություններում առկա տարաձայնությունները: Չինաստանը ԱՄՆ-ից պահանջում է հրաժարվել երկրի պետական ռազմավարության խեղաթյուրման փորձերից, սառը պատերազմի ժամանակների մտածելակերպից եւ արդեն ոչ արդիական հայացքներից:
Երկու երկրների հարաբերությունների առողջ եւ կայուն զարգացման ապահովումը ճիշտ ընտրություն է, որը բխում է ոչ միայն երկու երկրների, այլեւ ամբողջ աշխարհի ժողովուրդների շահերից:




























