Հյուսիսային Կորեան այժմ մշակում է բալիստիկ հրթիռներ, որոնք կարող են հարված հասցնել Լոնդոնին: Այս մասին Evening Standard-ին տված հարցազրույցում ասել է Բրիտանիայի պաշտպանության նախարար Գեվին Ուիլյամսոնը:
Նրա խոսքով Հյուսիսային Կորեան լուրջ վտանգ է ներկայացնում Բրիտանիայի համար: Պատասխանելով հարցին՝ պատրաստ է արդյոք Բրիտանիան Հյուսիսային Կորեայի դեմ «պայքարել» անհրաժեշտության դեպքում, Ուիլյամսոնը նշել է, որ Բրիտանիան պետք է «ակտիվանա»:
«Հյուսիսային Կորեան լուրջ վտանգ է ներկայացնում, նրանք իրական վտանգ են այս երկրի համար: Ներկայումս նրանք բալիստիկ հրթիռներ ստեղծելու ճանապարհին են, որոնք կարող են հարվածել Լոնդոնին: Սա ոչ միայն ԱՄՆ խնդիրն է, այլ ամբողջ աշխարհի: Բրիտանիան պետք է ակտիվանա դրա դեմ պայքարում», - ասել է նա:




























