ՄԱԿ Գլխավոր ասամբլեան դեկտեմբերի 21-ին արտակարգ նիստ կանցկացնի, որի ընթացքում կքվեարկի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու որոշումը դատապարտող բանաձեւի նախագիծը, հաղորդում է AFP- ն:
Նախօրեին Միացյալ Նահանգները վետո դրեցին այս բանաձեւին, որին ՄԱԿ Անվտանգության խորհրդի 14 պետություններ աջակցեցին:
Թուրքիան եւ Եմենը Արաբական պետությունների լիգայի եւ Իսլամական համագործակցության կազմակերպության անունից դիմել են Գլխավոր ասամբլեային հրատապ նիստ հրավիրելու համար:
Այս երկու երկրները շրջանառության մեջ դրեցին բանաձեւի նախագիծը, որը հաստատում է, որ Երուսաղեմի կարգավիճակի վերաբերյալ ցանկացած որոշում իրավական ուժ չունի եւ պետք է չեղյալ համարվի:




























