Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը չորեքշաբթի հայտնել է, որ պատրաստ է Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպել։
Ադրբեջանի եւ Հայաստանի արտաքին գործերի նախարարների հերթական հանդիպումը ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ տեղի կունենա հունվարի կեսերին եվրոպական երկրներից որեւէ մեկում։ Այս մասին հայտնել է Մամեդյարովը Ադրբեջանի, Թուրքիայի եւ Իրանի արտաքին գործերի նախարարների եռակողմ հանդիպման արդյունքերի ամփոփման մամուլի ասուլիսի ժամանակ, հաղորդում է haqqin.az-ը։
«Մենք պայմանավորվել ենք հանդիպել 2018 թվականի հունվարի կեսերին եվրոպական երկրներից մեկում։ Համանախագահները կամփոփեն Վիեննայի հանդիպման արդյունքները եւ որոշում կկայացնեն հաջորդ հանդիպման շուրջ: Ես դեմ չեմ նույնիսկ բանակցել երկու օր, միայն թե դրանք արդյունք տան»,- հայտարարել է Մամեդյարովը։




























