Թուրքիայի նախագահին վիրավորելու համար թուրք հայտնի բասկետբոլիստ Էնես Քանթերի նկատմամբ մեղադրական եզրակացությունը ներկայացվել է դատարանին։

Թուրքական Evrensel–ի փոխանցմամբ՝ դատախազության կողմից պատրաստված մեղադրական եզրակացության մեջ Էնես Քանթերը մեղադրվում է սոցցանցերով  Թուրքիայի նախագահին վիրավորելու եւ նվաստացնելու մեջ։

Մեղադրող կողմը բասկետբոլիստի համար պահանջում է 1–ից 4 տարվա ազատազրկում։