Կրեմլը համոզված է, որ բոլոր երկրները, որոնք կարող են իրենց ավանդն ունենալ Սիրիայում քաղաքական կարգավորման մեջ, պետք է անեն իրենց ներդրումը։ Մոսկվան նախկինի պես գտնում է, որ Բաշար Ասադը Արաբական հանրապետության օրինական նախագահն է։ Այս մասին լրագրողներին  ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Մենք միանշանակ գտնում ենք, բոլոր երկրները, որոնք կարող են նշանակալի ավանդ ունենալ Սիրիայի քաղաքական կարգավորման գործընթացում, պետք է անեն իրենց ներդրումը։ Դուք գիտեք, որ Ռուսաստանը այս առումով  առանց ձեռքերը ծալելու  աշխատում է»,-շեշտել է Կրեմլի ներկայացուցիչը։

«Ինչ վերաբերում է Ասադին, Ասադը կա եւ մնում է Սիրիայի Արաբական Հանրապետության օրինական նախագահը»,- նշել է Պեսկովը։ 

Նա խոստովանել է, որ Կրեմլը չի ցանկացել միջամտել Դամասկոսի եւ Փարիզի միջեւ տեսակետների փոխանակմանը: «Մենք չէինք ուզում մեկնաբանել Դամասկոսի եւ Փարիզի միջեւ հայտարարությունների փոխանակումը, դա մեր գործը չէ», - բացատրել է նա: