Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովի վրա «Մագնիտսկու օրենքի» շրջանակում ԱՄՆ պատժամիջոցները կանդրադառնան:
Այս պատժամիջոցների ցուցակի անձինք օտարերկրացիներն են, որոնք, ըստ Վաշինգթոնի, ներգրավված են մարդու իրավունքների խախտումների մեջ, հաղորդում է ՌԲԿ-ն:
Բացի Կադիրովից, ցուցակում ընդգրկվել է եւս 4 ռուսաստանցի՝ Այուբ Կատաեւը, Յուլիա Մայորովան, Անդրեյ Պավլովը եւ Ալեքսեյ Շեշենյան:
Նշենք, որ նախկինում էլ Կադիրովի հանդեպ ԱՄՆ պատժամիջոցներ են սահմանվել եւ անցյալ տարի նա հայտարարել էր, որ պատրաստվում է աղոթել Վաշինգթոնի կողմից իր համար սահմանված սահմանափակումների պահպանման համար:




























