«Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ Յուրի Ավագյանը դեկտեմբերի 20-ի գիշերը դադարեցրել է հացադուլը:

Այս առնչությամբ, նախաձեռնության ֆեյսբուքյան էջում նշվում է.

«Հացադուլի մասնակից Յուրի Ավագյանին տեղափոխել են հիվանդանոց՝ թոքաբորբի պատճառով։ Նրա հացադուլը դադարեցվում է»:

Նշենք, որ նախօրեին Ավագյանը բժշկական կենտրոնում հետազոտվել էր, նրա մոտ թոքաբորբ էր հաստատվել։ «Հանուն գիտություն զարգացման» անդամներն արդեն երրորդ օրն է, ինչ ԵՊՀ լսարաններից մեկում վերսկսել են մոտ մեկ ամիս առաջ դադարեցված հացադուլը։ Նրանք պահանջում են պահպանել ակադեմիական տարկետման իրավունքը։ Այժմ հացադուլը շարունակում է միայն Դավիթ Պետրոսյանը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ դեկտեմբերի 19-ի գիշերը Յուրի Ավագյանի համար շտապօգնություն էր հրավիրվել ԵՊՀ եւ բժշկի որոշմամբ ու Ավագյանի համաձայնությամբ նա տեղափոխվել էր հիվանդանոց: