Ադրբեջանի նախագահի երկու օգնականներ Ալի Հասանովը եւ Նովրուզ Մամեդովը մեծ ջանասիրությամբ բացահայտել են Ադրբեջանի «հերթական» թշնամուն՝ ի դեմ բրիտանական Financial Times թերթի։ Այս մասին գրում է contact.az-ը՝ մեկնաբանելով պարբերականի արձագանքը հրապարակմանը (https://news.am/arm/news/427537.html )։
Մասնավորապես, contact.az-ը գրում է․ «Ալի Հասանովը եւ Նովրուզ Մամադովը, երկար տարիների ընթացքում նոր տարբերակներ չգտնելով, հայտարարում են, որ «Եվրոպայի խորհուրդը հրաժարվու՞մ է մարդու իրավունքներից» վերնագրով հոդվածը ծառայում է հակաադրբեջանական շրջանակների կեղտոտ շահերին։
Ալի Հասանովը խորապես վրդովվեցրել է, թե ինչպես կարելի է մեղադրել Ադրբեջանի իշխանություններին քաղաքացիների իրավունքների ոտնահարման մեջ, երբ Ադրբեջանը աշխարհին հայտնի է որպես «ժողովրդավարության ուղով զարգացող, հզոր տնտեսություն ունեցող, բարձր միջազգային հեղինակություն վայելող, բոլոր ազատություններն ապահովող» երկիր»։Միեւնույն ժամանակ, նա հիմնվում է ԵՄ «Արեւելյան գործընկերության» ծրագրի շրջանակներում հոլանդական մարդասիրական գործընկեր կազմակերպության ACT LLC կողմից իրականացված հետազոտության վրա (Զարմանալի է, որ Հասանովը հանկարծ սկսել է հարգանք տածել ԵՄ երկրներ եւ «Արեւելյան գործընկերություն» ծրագրի նկատմամբ, որոնց նա հրապարակավ վիրավորում էր ամենավերջին խոսքերով): Չմտածելով ավելի խելացի տարբերակ՝ Հասանովը մեղադրել է հայկական լոբբիին «Ադրբեջանի իմիջը խեղաթյուրելու» ձգտման մեջ, իսկ Financial Times-ին այն բանի համար, որ գործիք է դարձել այս շրջանակների ձեռքում։
Ինչ վերաբերում է Նովրուզ Մամեդովին, նա կարողացել է «տարբերվել»՝ նոր բան հորինելով եւ որակելով Financial Times պարբերականը որպես «միջազգային հարաբերությունների կեղծ եւ դավաճան դերակատարի»: Ինչ է դա նշանակում, թերեւս, կկարողանան բացատրել միայն Նախիջեւանի դպրոցի աշակերտները, որտեղ Մամեդովը ժամանակին դասավանդել է: Չբավարարվելով ձեռք բերածով՝ Մամեդովը մեկ այլ աշխարհաքաղաքական բացահայտում է արել, նշելով, որ Financial Times-ը պատասխանատու է «այսօր միջազգային ասպարեզում ծագած լարվածության համար»: Ապա Մամեդովը իջել է խոհանոցային բամբասանքի մակարդակին՝ մեկնաբանելով այն, ինչն արդեն պատշաճ չէ»,-գրում է contact.az-ը:




























