Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) խորհուրդը սահմանել է նոր կանոններ ֆիզիկական անձանց կողմից ապրանքների ներմուծման համար՝ նվազեցնելով օտարերկրյա օնլայն խանութներից  գնումների մաքսային սահմանը, հաղորդում է «Վեդոմոստի»-ն։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովը Եվրասիական տնտեսական միության կարգավորիչն է, որի անդամներն են Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Հայաստանը եւ Ղրղզստանը: Ներկայիս դրույքաչափի կրճատման եւ արտասահմանյան խանութներից  գնումների համար ԱԱՀ-ի ներդրման համար երկար ժամանակ  հանդես էր գալիս ռուսուստանյան խոշոր ինտերնետ-ռիթեյլերային միությունը՝  Ինտերնետ առեւտրի ընկերությունների ասոցիացիան:

Այսօր հրապարակված խորհրդի որոշման համաձայն՝ 2018 թվականի հունվարի 1-ից օտարերկրյա ինտերնետ խանութներում արտոնյալ գնումների սահմանը  դառնում է 1000 եվրո եւ 31 կգ մեկ օրացուցային ամսվա ընթացքում: Սակայն 2019 թ. սկզբից այդ սահմանը կկրճատվի մինչեւ 500 եվրո: «2020 թվականի հունվարի 1-ից արտոնյալ դրույքաչափերը կկրճատվեն մինչեւ 200 եվրո եւ 31 կգ: Միեւնույն ժամանակ, ժամկետների եւ պատվերների քանակի բոլոր սահմանափակումները կհեռացվեն։ Սակայն, երկրները կարող են մտցնել ներմուծման նվազեցման լրացուցիչ սահմանափակումների նորմեր», - ասված է հաղորդագրության մեջ: