Թուրքիայի Ըսփարթա նահանգի դպրոցներից մեկի երիտասարդ ուսուցիչը սեռական բնույթի հաղորդագրություններ է ուղարկել աշակերտուհիներին։
Թուրքական Mynet կայքի փոխանցմամբ՝ Ըսփարթայում դպրոցից վերադառնալուց հետո հայրը վերցնում է 7–րդ դասարանում սովորող աղջկա հեռախոսը եւ ստուգում, որի ընթացքում տեսնում է սեռական բնույթի հաղորդագրություններ։ Կատաղած հայրը աղջկանից իմանում է, որ դպրոցի մաթեմատիկայի ուսուցիչն է հաղորդագրությունների հեղինակը, ով նաեւ մի քանի անգամ սեռական ոտնձգության է ենթարկել իրեն։
Ոստիկանությունում պարզվել է, որ մաթեմատիկիայի 28–ամյա ուսուցիչը այլ աշակերտուհիների էլ է նմանատիպ հաղորդագրություններ ուղարկել ու սեռական ոտնձգության ենթարկել։




























