Սիցիլիայի ոստիկանությունը ձերբակալել է շտապ օգնության աշխատակցի, որը կասկածվում է մի քանի սպանության համար: Ոստիկանության տվյալներով՝ վերջինս սպանել է հիվանդներին՝ մաֆիայի հետ կապերի մեջ գտնվող տեղական թաղման բյուրոյի պատվերով, հաղորդում է BBC- ին:

Ըստ մեղադրող կողմի՝ ձերբակալված 42-ամյա տղամարդը, ներերակային ճանապարհով սովորական օդ ներարկելով, առնվազն 3 անբուժելի հիվանդ է սպանել: Տեղեկացվում է, որ շտապ օգնության աշխատակիցը յուրաքանչյուրը սպանվածի համար 300 եվրո է ստացել:

Ձերբակալվածը մեղադրվում է կանխամտածված սպանության համար: Իտալական մամուլում նշվում է, որ ձերբակալված բուժաշխատողը շտապ օգնության ծառայությունում աշխատում է 2012 թվականից եւ հնարավոր է, որ նրա հաշվին ավելի շատ զոհեր կան: