Մոսկվան եւ Լոնդոնն պետք է կանխեն Հյուսիսային Կորեայի ձեռքում միջուկային զենքի հայտնվելը։ Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Բորիս Ջոնսոնը Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Նրա խոսքով՝ Հյուսիսային Կորեայի ձեռքում միջուկային զենքի հայտնվելը կանխելը հրամայական է: «Եվ, իհարկե, պետք է առաջ շարժվել Սիրիայի ժողովրդի ապագան ապահովելու անհրաժեշտությամբ»,-ասել է Ջոնսոնը՝ ընդգծելով, որ կան բարդ հարցեր եւ հարցեր, որոնց շուրջ կան ընդհանուր շահեր եւ երկու կողմերն էլ համագործակցության են ձգտում:

Նա նշել է, որ Լոնդոնն ու Մոսկվան պետք համագործակցեն այն հարցերի շուրջ, որտեղ առկա են ընդհանուր շահեր․ «Դա, օրինակ, Իրանի  հետ կնքված միջուկային գործարքի պահպանումն է։  Ավելին, Ջոնսոնի խոսքով, Մեծ Բրիտանիան եւ Ռուսաստանը պետք է խոստովանեն երկու երկրների հարաբերություններում տեղ գտած տարաձայնությունները եւ հատկապես Ուկրաինայի ու կիբերանվտանգության հարցերում եւ  անկեղծորեն  դրանք քննարկեն, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Երբ նայում եմ մեր հարաբերություններում առկա դժվարություններին, լինի դա Ուկրաինայում տիրող իրավիճակը, արեւմտյան Բալկաններն թե կիբեռանվտանգությունը, ես հասկանում եմ, որ կարեւոր է անկեղծորեն  խոսել դրանց մասին եւ խոստովանել, որ դրանք խոչընդոտում են մեր հարաբերությունների հետագա զարգացմանը»,-ասել է նա։

Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարը նաեւ Ռուսաստանի հետ երկկողմ հարաբերություններում ավելի սերտ համագործակցության հույս է հայտնել, այդ թվում՝ մշակութային եւ գիտական ոլորտներում: «Շատ ուրախ եմ, որ Մոսկվայի մետրոյում Վիլյամ Շեքսպիրին նվիրված գնացք կա»,-հավելել է Ջոնսոնը: