Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասը հայտարարել է, որ ԱՄՆ-ից պաղեստինա-իսրայելյան կարգավորման վերաբերյալ որեւէ ծրագիր չի ընդունի այն բանից հետո, երբ նախագահ Դոնալդ Թրամփը ճանաչեց Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք: Այս մասին նա հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ բանակցություններից հետո, փոխանցում է AP-ն:

Նրա խոսքով` ԱՄՆ-ն այլեւս «ազնիվ միջնորդ չէ խաղաղ գործընթացում», եւ պաղեստինցիները չեն ընդունի Վաշինգտոնի կողմից մշակված ծրագիրը: Նա կոչ է արել Ֆրանսիային եւ Եվրոպային ուժեղ դեր ստանձնել խաղաղության հասնելու ջանքերում:

Ըստ Մակրոնի՝ Ամերիկայի սխալը այն է, որ նահանգները փորձել են հեռվից միակողմանիորեն կառավարել իրավիճակը, որի լուծումը գտնվում է իսրայելցիների եւ պաղեստինցիների ձեռքում:

Իսրայելը չի ընդունում ՄԱԿ ԳԱ-ի քվեարկությունը

Հայաստանը ՄԱԿ ԳԱ-ում կողմ է քվեարկել Երուսաղեմի ճանաչումը դատապարտող բանաձեւին

Նիկի Հեյլին սպառնում է ՄԱԿ անդամ երկրների ֆինանսավորումը կրճատել