Հայդարաբադ հնդկական քաղաքի ոստիկանությունը կալանավորել է 28-ամյա տղամարդու, որը կասկածվում է իր սիրելիին սպանելու մեջ, հաղորդում է BBC News-ը:

25-ամյա Սանդխյա Ռանին տուն էր գնում, երբ նրա վրա հարձակվեց նախկին գործընկեր Կարտխիկ Վանգան: Ըստ ականատեսների՝ վեճի ժամանակ տղամարդը կերոսին է լցրել կնոջ վրա եւ այրել: Անցորդները շտապ օգնոթյուն են կանչելմ սակայն հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին կինը մահացել է:
Ռանիի ծանոթները պատմել են, որ Վանգան երկու տարի շարունակ համոզել է աղջկան ամուսնանալ իր հետ, սակայն միշտ մերժվել է: