Պատասխանատու լինել նշանակում է ունենալ դրական գործողությունների հստակ ծրագիր: Ես ուժեղ, պատասխանատու, ազատ քաղաքացիական հասարակության մեջ եմ տեսնում անշրջելի փոփոխությունների առանցքային երաշխիքը: Այս մասին «Միասնական Ռուսաստան» կուսակցության 17-րդ համագումարի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը:
«Ես համոզված եմ, որ մենք պետք է շարունակենք ընդլայնել ուղիղ ժողովրդավարության մեխանիզմները, լիովին բացահայտել մեր Սահմանադրության մեջ առկա հսկայական քաղաքացիական ներուժը, խթանել մրցակցությունը, զարգացման խնդիրների լուծմանն ուղղված գաղափարների, առաջարկությունների եւ մոտեցումների մրցությունը, հարգանքով վերաբերվել գործունակ եւ պատասխանատու ընդդիմությանը», - մասնավորապես նշել է Պուտինը:
ՌԴ նախագահի խոսքերով՝ նման ընդդիմություն լինել նշանակում է ոչ միայն վիճել իշխանությունների հետ «կամ մեղադրել նրանց բոլոր մահացու մեղքերի համար». «Մենք ինքներս գիտենք այն խնդիրների մասին, որոնց բախվում է երկիրը»:
«Պատասխանատու լինելը նշանակում է ունենալ դրական գործողությունների հստակ ծրագիր: Ընդգծում եմ. ես ուժեղ, պատասխանատու, ազատ քաղաքացիական հասարակության մեջ եմ տեսնում անշրջելի փոփոխությունների առանցքային երաշխիքը, քանի որ դրա կառույցները աշխատում են ստեղծագործման, մարդկանց շահերի համար, մասնակցում են բարդագույն սոցիալական խնդիրների լուծմանը», - ասել է ՌԴ նախագահը:
«Նման հասարակությունը մերժում է պոպուլիզմը եւ «դատարկ խոսակցությունները», այն կայուն է ապակայունացման ցանկացած փորձերի համար»,- մասնավորապես նշել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:




























