Դեկտեմբերի 22-ին, ժամը 15.20-ին, ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է ստացվել, որ Աբովյան քաղաքի «Պիոներ պալատի» մոտ մի տղամարդ հարձակվել է 57-ամյա կնոջ վրա, հրել եւ գողացել է բջջային հեռախոսը, ապա դիմել փախուստի:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ մեկնած օպերատիվ խմբին հիշյալ կինը հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 15.00-ի սահմաններում, «Բարեկամության» հրապարակում անհայտ անձը հրել եւ բացահայտ հափշտակել է իր «Նոկիա 5» տեսակի բջջային հեռախոսը:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական եւ քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ 35-ամյա Դավիթ Պ.-ն է, որին ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները նույն օրը, ժամը 20.30-ին, Երեւանյան փողոցից բերման են ենթարկել բաժին:

Դավիթ Պ.-ն ձերբակալված է:

Կատարվում է քննություն: