Գերմանիայում 2017 թվականին ահաբեկչության կասկածանքով հարուցված քրեական գործերի թիվը զգալիորեն աճել է: Այս մասին դեկտեմբերի 23-ին հայտնում է DW գործակալությունը՝ վկայակոչելով dpa գործակալությունը եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության դատախազության ներկայացուցիչ Կարլսրուեին:

Նրա խոսքերով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այս ցուցանիշը գրեթե հինգ անգամ աճել է: Տարեսկզբից սկսվել է շուրջ 1200 հետաքննություն, ընդ որում, գրեթե 1000 դեպքում կա կապ արմատական իսլամիզմի հետ:

Գերծանրաբեռնվածության պատճառով Դաշնային դատախազությունը ստիպված էր գործերի մոտ մեկ երրորդ մասը փոխանցել առանձին քաղաքներում քրեական հետապնդում իրականացնող մարմիններին: Նախեւառաջ, խոսքը Դյուսելդորֆի, Բեռլինի, Ֆրանկֆուրտի եւ Համբուրգի մասին է:

2017 թվականի սկզբին Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպությունը (ԵԱՀԿ) հայտարարել էր, որ մտադիր է ուժեղացնել իսլամական ահաբեկչության դեմ պայքարը: «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ ձեռնարկվող քայլերը բավարար չեն, անհրաժեշտ են նաեւ լրացուցիչ ոստիկաններ եւ կանխարգելիչ միջոցներ, նշել էին ԵԱՀԿ-ում: