ԱՄՆ սենատոր Ջոն Մաքքեյնը (հանրապետական սենատոր Արիզոնա նահանգից) գտնում է, որ Javelin համալիրների վաճառքը Ուկրաինային օգտակար կլինի Ուկրաինայում խաղաղության հասնելու համար: Այս մասին դեկտեմբերի 23-ին տարածած հաղորդագրության մեջ հայտարարել է օրենսդիրը, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը:

«ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Ուկրաինային Javelin հակատանկային համալիրների վաճառքի որոշումը, ինչի մասին նախկինում հաղորդվել էր, ճիշտ ուղղությամբ կատարված եւս մեկ քայլ է եւ հստակ ազդանշան է ոառ այն, որ ԱՄՆ-ն պաշտպանելու է իր դաշնակիցներին եւ գործընկերներին՝ վերջիններիս ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության պաշտպանման պայքարում», - ասել է Մաքքեյնը:

Նրա կարծիքով՝ պաշտպանական մահաբեր զենքի վաճառքը Ուկրաինային անհրաժեշտ է պաշտպանության եւ ռուսական ագրեսիային զսպման համար: