Սաուդյան Արաբիայի իշխանությունները պահանջում են, որ կոռուպցիայի մեղադրանքով ձերբակալված հայկական արմատներով արքայազն, միլիարդատեր Ալ Վալիդ բեն Տալալն ազատման համար մոտ 6 մլրդ դոլար վճարի, հաղորդում էThe Wall Street Journal-ը:
Ըստ վերջինիս աղբյուրների՝ միլիարդատերը, ինչպես եւ կոռուպցիայում մեղադրվող այլ անձինք, գտնվում է Էր Ռիադի հյուրանոցում, որը չի կարող ինքնակամ լքել:
Ոմանք արդեն համաձայնել են ազատ արձակելու դիմաց իշխանություններին իրենց ակտիվները փոխանցել:
Միեւնույն ժամանակ, ինչպես նշում է թերթը, 6 միլիարդ դոլարը խոշորագույն գումարներից մեկն է, որ Սաուդյան իշխանությունները պահանջել են ձերբակալվածներից:
Ըստ աղբյուրների՝ արքայազնը դեռ հրաժարվում է գումարը վճարել:
Դրա փոպարեն նա առաջարկում է իշխանություններին իր Kingdom Holding-ի մի մասը փոխանցել, որը 8.7 մլրդց դոլար է գնատահվում:
Forbes-ի տվյալներով՝ արքայազնի ակտիվների ընդհանուր արժեքը մոտ 18,7 մլրդ դոլար է, նա Միջին Արեւելքի ամենահարուստ մարդկանցից մեկն է:




























