Սիեթլի դատարանը մասամբ չեղյալ է համարել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանը, որով մի շարք երկրներից փախստականների մուտքն ԱՄՆ արգելվում է: Այս մասին նշված է դատավոր Ջեյմս Ռոբերտի դեկտեմբերի 23-ին ընդունած որոշման մեջ, փոխանցում է DW-ն:
Փախստականները կկարողանան ԱՄՆ ժամանել, եթե կարողանան ապացուցել երկրում գտնվող անձանց հետ ազգական լինելը եւ կառույցների հետ կապը: Այս գործով հայցվորը Քաղաքացիական ազատությունների ամերիկայն միությունը եւ Հրեական ընտանեկան ծառայություն կազմակերպություններն էին:
ԱՄՆ միգրանտների մուտքի սահմանափակումը Դոնալդ Թրամփի նախընտրական խոստումներից մեկն էր: Նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո նա մի քանի միգրացիոն հրամաններ է ընդունել, որոնցով արգելվել է գերազանցապես մուսուլմանական բնակչությամբ 6 երկրների քաղաքացիների մուտքը ԱՄՆ:




























