Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն պաշտոնական այցով ժամանել է Իրան։ Այս մասին տեղակացնում է թուրքական Zaman թերթը։

Իրանի ԱԳ նախարար Մենուչեր Մոթաքիի պաշտոնական հրավերով Թեհրան ժամանած Թուրքիայի ԱԳ նախարարին Մեհրաբադի օդանավակայանում դիմավորել են Թեհրանում Թուրքիայի դեսպանը եւ իրանցի պաշտոնյաներ։

Դավութօղլուն երկօրյա այցելության ընթացքում կհանդիպի Իրանի արտգործնախարար Մոթաքիին, նախագահ Ահմադինեջադին, խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին եւ այլ պաշտոնատար անձանց հետ։ Հանդիպումներում երկու երկրների հարբերությունների հետ մեկտեղ կքննարկվեն նաեւ տարածաշրջանային եւ միջազգային զարգացումները։