2017 թվականի ընթացքում Գերմանիայում բռնագրավվել է ռեկորդային ծավալի կոկաին՝ 7 տոննա, որը երեք անգամ ավելի է, քան մեկ տարի առաջ, հաղորդում է Spiegel-ը:

Բեռի մեծ մասը բռնագրավվել է Համբուրգի եւ Բրեմերհավենի նավահանգիստներում:

Դաշնային քրեական բյուրոյի տվյալներով՝ թմրամիջոցների թրաֆիքինգի նման ծավալները կապված են Հարավային Ամերիկայում կոկաինի արտադրության կտրուկ աճի հետ: Արտադրության աճը հանգեցրել է, մասնավորապես, Արեւմտյան Եվրոպա եւ Գերմանիա արտահանման աճին:

«Ակնհայտ է, որ հանցագործները գործում են «առաջարկը ծնում է պահանջարկ» կարգախոսի ներքո», –կարծիք է հայտնել Բյուրոյի ներկայացուցիչ Քրիստիան Հոփեն:

Նրա խոսքով՝ ապագայում  կարելի  է  սպասել  Գերմանիայում կոկաինի աճող սպառում: