ԱՄՆ-ում տղամարդը կրակել է կնոջ եւ երկու երեխաների վրա: Սպանությունից մի քանի ժամ առաջ նա սոցցանցում տեղադրել է հոլովակ, որտեղ որդու հետ երգում է ամանորյա երգ: Նրանք երկուսն էլ ժպտում եւ ծիծաղում են: Թե ինչ է 45-ամյա Էնթոնի Միլան Ռոնին դրդել սպանել իր Այրիս կնոջը, 11-ամյա եւ 10 ամսական երեխաներին դեռ հայտնի չէ, գրում է Independent-ը:

Ողբերգությունը տեղի է ունեցել դեկտեմբերի 25-ի առավոտյան: Ոստիկանությունը հրաձգության մասին հաղորդումից հետո ժամանել է դեպքի վայր:

Տղամարդը թաքնվել է բնակարանում եւ սկսել է կրակել ոստիկանների վրա: Փոխհրաձգությունը երկար չի տեւել, ի վերջո նա հանձնվել է:

Մահացածի քույրը պատմել է, որ Ռոնիից հաղորդագրույուն է ստացել.

 «Ես ատրճանակից սպանել եմ Այրիսին եւ երեխաներին»:

Նշվում, է, որ Էնթոնին ընտանիքի հետ չէր ապրում եւ տոների առիթով էր նրանց այցելել: