Սյունիքի մարզի Գորիս քաղաքում հետիոտնին վրաերթի ենթարկելու մեջ մեղադրվող Դավիթը տուգանվեց 120 հազար դրամով:
Ըստ մեղադրանքի՝ Դավիթը 2017թ. հոկտեմբերի 14-ին կեսգիշերն անց իր վարած ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Արա Ս.-ին՝ նրա առողջությանն անզգուշությամբ պատճառելով միջին ծանրություն վնաս: Վրաերթից հետո վարորդը դիմել է փախուստի՝ թողնելով ճանապարահատրնասպորտային պատահարի վայրը:
Մինչ դատաքննությունը սկսելը՝ ամբաստանյալը միջնորդել է դատական քննությունն անցկացնել արագացված կարգով և հայտարարել, որ միջնորդությունը ներկայացրել է կամավոր, խորհրդակցել է պաշտպանի հետ, գիտակցում է արագացված կարգով դատաքննություն անցկացնելու հետևանքները և առաջադրված մեղադրանքում իրեն լիովին մեղավոր է ճանաչում: Դատարանը բավարարել է միջնորդությունը:
Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը Դավիթին մեղավոր է ճանաչել Քրեական օրենսգրքի 244-րդ հոդվածով եւ որպես պատիժ նշանակել տուգանք 120 հազար դրամի չափով:



























