Մոսկվայում ձերբակալվել է «Մենշեւիկ» գործարանի տարածքում կրակահերթ բացած գործարանի նախկին տնօրեն Իլյա Ավերյանովը,  հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Մոսկվայի ներքին գործերի նախարարության մամուլի ծառայության ղեկավար Յուրի Տիտովին:

Ոստիկանները, Տիտովի  խոսքով, կարողացել են  պարզել նրա գտնվելու վայրը  եւ ձերբակալել Մոսկվայի կենտրոնում գտնվող Պրավդա փողոցում: Ավերյանովը տեղափոխվել է քննչական կոմիտե հարցաքննության համար:

Քննության նախնական տվյալներով՝ չորեքշաբթի առավոտյան «Մենշեւիկ» գործարանի  նախկին տնօրեն 49-ամյա Իլյա Ավերյանովը գործարանի ներկայիս ղեկավարության հետ կոնֆլիկտից  հետո  կրակահերթ է բացել, որի հետեւանքով  մեկ մարդ է զոհվել, իսկ նա հեռացել է դեպքի վայրից: Մոսկվայի դատախազությունը տեղեկացրել է, որ դեպքը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ դատական վերահսկիչները եկել էին պարտքը բռնագրավելու։