Քաբուլում պայթյունի հետեւանքով առնվազն 4 մարդ է զոհվել, 6 մարդ վիրավորվել է: Այս մասին հայտնում է 1TV հեռուստաալիքը` վկայակոչելով երկրի Առողջապահության նախարարությունը, փոխանցում է  «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ավելի վաղ տեղական լրատվամիջոցները հաղորդել էին Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում տեղի ունեցած պայթյունի մասին: 1TV- ի տվյալներով՝ պայթյունի որոտացել է մզկիթներից մեկի կողքին: Աղբյուրի փոխանցմամբ՝ պայթյունի նպատակը Sada-i-Afghan տեղական լրատվական գործակալությունն էր: 1TV հեռուստաալիքը, վկայակոչելով Ներքին գործերի նախարարության ներկայացուցչին, հաղորդել է, որ պայթուցիկ սարքը, ամենայն հավանականությամբ, գործարկվել է մահապարտ ահաբկչի կողմից: