Քաբուլում տեղի ունեցած պայթյունի զոհերի թիվը հասել է 10-ի, եւս 20-ը վիրավորվել են, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով «Պաջվակ» գործակալությունը:

Ավելի վաղ հաղորդվել էր 4 զոհի եւ 18 վիրավորի մասին: Մահացածների թվում 3 լրագրող կա:

Պայթյունը տեղի է ունեցել դեկտեմբերի 28-ին քաղաքի արեւմտյան մզկիթներից մեկի կողքին: Հարձակման նպատակը, ըստ նախնական տվյալների, տեղական լրատվական գործակալությունն էր: Հայտնի է, որ պայթուցիկ սարքը գործարկվել է մահապարտ ահաբեկիչի կողմից:

Ավելի ուշ հայտնի էր դարձել երկրորդ պայթյունի մասին: ԶԼՄ-ների տվյալներով՝ հարձակման թիրախը մշակութային կենտրոնն էր: