Պակիստանը նախազգուշացրել է ԱՄՆ-ին իր տարածքում ցանկացած «միակողմանի» ռազմական գործողությունների մասին, «Հաքանի» խմբավորման դեմ, որը հարեւան Աֆղանստանում արյունալի ահաբեկչական հարձակումներ է կազմակերպում, «անգործության» մասին մեղադրանքներն անհիմն անվանելով, հաղորդում «Ամերիկայի ձայն»-ը:
Պակիստանի զինված ուժերի ներկայացուցիչ, գեներալ-մայոր Ասիֆ Գաֆուրը կրկին ընդգծել է, որ Պակիստանի զորքերը ահաբեկիչների, այդ թվում` «Հաքանիի» դեմ զանգվածային գործողություններ են իրականացնում եւ «անգործության» մասին ԱՄՆ մեղադրանքներն անվանել է անհիմն եւ ոչ արդիական:
Նա ավելացրել է, որ Պակիստանի հակաահաբեկչական գործողությունների ազդեցությունը «տեսանելի կլինի հետագա տարիների եւ ամիսների ընթացքում»:
«Ցավոք, այս համատեքստում մենք Ամերիկայի կողմից միակողմանի գործողությունների վերաբերյալ ազդակներ ենք ստանում», - ասել է Գաֆուրը:




























