ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Չինաստանին մեղադրում է Հյուսիսային Կորեային նավթ մատակարարելու մեջ։ Այս մասին Թրամփը նշել է New York Times թերթին տված հարցազրույցում։

«Եթե ՉԺՀ-ն չաջակցի մեզ Հյուսիսային Կորեայի հարցում, ապա ես կգործեմ այնպես, ինչպես մի քանի անգամ զգուշացրել եմ: Այնտեղից միջուկային սպառնալիք է գալիս, եւ դա ոչ մի լավ բան չի բերում Չինաստանին»,-ամփոփել է նա `առանց բացատրելու, թե Պեկինի նկատմամբ ինչ միջոցներ նկատի ունի։ 

Ավելի վաղ Թրամփը Twitter-ում  հասկացնել էր տվել, որ Հյուսիսային Կորեայի միջուկային եւ հրթիռային  ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակը խաղաղ ճանապարհով չի լուծվի, քանի դեռ Պեկինը չի խստացրել ճնշումը Փհենյանի վրա:

Ըստ երեւույթի, նա  նկատի ուներ  The Chosun Ilbo հարավկորեական թերթի վերջին հրապարակումը, որտեղ  հաստատավում էր, որ  հոկտեմբերից ի վեր ԱՄՆ-ի կողմից  հայտնաբերել են Չինաստանի նավթատար  նավերով Հյուսիսային Կորեային նավթ մատակարարելու առնվազն 30 դեպք, որը  խախտում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւերը։

Այս տվյալները  իբրեւ թե  հաստատվում են ԱՄՆ արբանյակների կողմից ստացված լուսանկարներով: Մինչդեռ, չինական իշխանությունները, ըստ արեւմտյան լրատվամիջոցների, մերժել են այդպիսի եզրակացությունները: