ԱՄՆ Պենտագոնի պաշտպանության եւ անվտանգության համագործակցության գործակալության արված հայտարարության համաձայն, ԱՄՆ-ը Թուրքիային կվաճառի ընդհանուր առմամբ 7,8 միլիարդ ԱՄՆ դոլար արժողությամբ 13 Patriot կրակային համակարգ եւ 72 PAC-3 հրթիռ։ Այս մասին տեղեկացնում է թուրքական Stratejikboyut կայքէջը։
Թուրք վերլուծաբան Սոներ Չագափթայը նշում է, որ այս գործարքը կուժեղացնի ԱՄՆ-Թուրքիա ռազմական հարաբերությունները եւ Թուրքիան կրկին կդառնա ԱՄՆ-ի զենք գնող ամենամեծ գործընկերը։
Ըստ Պենտագոնի արած հայտարարության, այս հրթիռները գնելով՝ Թուրքիան կուժեղացնի իր պաշտպանության շրջանակները եւ կօգտագործի դրանք որպես անառարկելի մի ուժ տարածաշրջանային վտանգների դեմ: Սպասվում է, որ այս նախագիծը կընդունվի ԱՄՆ կոնգրեսի կողմից։




























