Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ անցնող տարում Երկրի գլխավոր ձեռքբերումը Եվրամիության երկրների հետ առանց վիզայի ռեժիմն է եւ Արեւմուտքի կողմից անկախության համար պայքարին աջակցելը: Այս մասին նշված է Ուկրաինայի նախագահի կայքում հրապարակված հաղորդագրության մեջ:

«Առանց վիզան այն է, որ ուկրաինական անձնագիրը սկսել են հարգել: Հունիսի 11-ից յուրաքանչյուր ուկրաինացի, որը կենսաչափական անձնագիր է ստացել, առանց հերթի մեջ հայտնվելու, առանց վիզայի համար վճարելու, մի կույտ ոչ անհրաժեշը փաստաթղթեր չլրացնելով կարող է Եվրամիությունում ազատ ճանապարհորդել: Ռուսական կայսրության կամ ԽՍՀՄ-ի երկաթե վարագույրը կործանված է»,- հայտարարել է Պորոշենկոն:

Նա նշել է արեւմտյան երկրների աջակցության շարունակության կարեւորությունը. «Եվրամիությունը մեզ հետ միասնականություն դրսեւորեց եւ երկարացրեց Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, չնայած դա իրենց համար հեշտ որոշում չէր»:

Դրանից բացի, Ուկրաինայի նախագահը երկրի ձեռքբերումներին է դասել ապակենտրոնացման ծրագրերը, դատական բարեփոխումը եւ 300 կմ-անոց ճանապարհի կառուցումը կամ նորոգոմը:

Եվրամիության եւ Ուկրաինայի միջեւ առանց վիզայի ռեժիմը գործում է հունիսի 11-ից: Պետական սահմանապահ ծառայության տվյալներով՝ դեկտեմբերի վերջին առանց վիզայի ռեժիմից օգտվել է քաղաքացիների միայն 4 տոկոսը:

Ավելի վաղ Պորոշենկոն հայտարարել էր, որ առանց վիզայի ռեժիմը «Ուկրաինային է վերադարձնում եվրոպական երկրների կազմում իր պատմական տեղը» եւ ամրապնդում «Ռուսական կայսրության հետ ապահարզանը»: