Բաքվում տեղի է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինի հանդիպումը: Այս մասին հայտնի է դարձել Ռոգոզինի ֆեյսբուքյան էջից:
Ռոգոզինը ֆեյսբուքյան իր էջին լուսանկար է հրապարակել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ:
«Բաքու. բանակցություններ Ադրբեջանի նախագահի հետ՝ առեւտրատնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստի արդյունքների վերաբերյալ»,- գրել է Ռոգոզինը իր էջին:
Ֆոտո
Նշենք, որ պաշտոնական աղբյուրներում ՌԴ կառավարության փոխվարչապետի արտահերթ այցի վերաբերյալ տեղեկություն դեռ չկա:




























