Ստամբուլում ավտոբուսի ավտովթարի հետեւանքով երկու մարդ է մահացել, 20 մարդ վնասվածքներ է ստացել: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ վկայակոչելով Hurriyet թերթը:
Ողբերգությունը տեղի է ունեցել Անկարայի եւ Բոլուի միջեւ գտնվող Ջանկուրթարան բնակավայրի մոտակայքում: Անհայտ պատճառներով վարորդը կորցրել է ղեկի կառավարումը, ինչի հետեւանքով ավտոբուսը շրջվել է:
Դեպքի վայր ժամանած փրկարարները տուժածներին ուղարկել են Անկարայի եւ Բոլուի հիվանդանոցներ:



























