Իտալիայում բազմաթիվ կապտուկներով ու քերծվածքներով հայտնաբերվել է ուկրաինացի կնոջ մարմին։ Կիեւի բնակչուհի, թարգմանչուհի Սոֆիա Մելնիկը կորել էր անցած ամիս, հաղորդում է ՈՒՆԻԱՆ-ը։

Տղամարդը, որի հետ Սոֆիան ապրում էր Իտալիայում, հետագայում ինքնասպանություն էր գործել: TSN-ի փոխանցմամբ՝  քննիչները կասկածում են, որ նա խանդի  հողի վրա է սպանել կնոջը, ապա ինքնասպանություն է գործել:

Ոստիկանությունը  ենթադրում  է, որ մահացածը  սեւ տոպրակի մեջ զառիթափին նետելու պահին կարող է կենդանի է եղել, իսկ վնասվածքները ընկնելու պահին է ստացել: