Հինգշաբթի օրը Գազայի հատվածից Իսրայելի ուղղությամբ երեք հրթիռ է արձակվել, որոնցից երկուսը իսրայելական հակաօդային համակարգին հաջողվել է խոցել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն` վկայակոչելով Իսրայելի բանակի մամուլի ծառայությունը:
Իսրայելական ԶԼՄ-ների տվյալներով՝ հրթիռը, որը չի հաջողվել ոչնչացնել, շենք է վնասել: Տուժածների մասին դեռ տեղեկություն չկա:



























