Ռուսաստանն ու Թուրքիան համաձայնագիր են ստորագրել Անկարայում Ս-400 զենիահրթիռային համակարգերի ձեռքբերման համար վարկ տրամադրելու մասին: Այս մասին հաղորդում է Коммерсант.ру-ն՝ նշելով, որ մոտ ապագայում ակնկալվում է համաձայնագրի կնքման մասին պաշտոնական հայտարարություն:
Ավելի վաղ «Ռոստեխ»-ի ղեկավար Սերգեյ Չեմեզովն ասել էր, թե որն է Ս-400 «Տրիումֆ» համակարգերի մատակարարման Ռուսաստանի օգուտը: «Սա ՆԱՏՕ-ի առաջին երկիրն է, որը ձեռք է բերում նորագույն Ս-400 զենիահրթիռային համակարգ»,-բացատրել է նա: Նրա խոսքով՝ Թուրքիան ձեռք է բերել համակարգերի չորս դիվիզիոն՝ 2,5 միլիարդ դոլար արժողությամբ:




























