Ռուսաստանի եւ ԱՄՆ հարաբերություններում առաջընթացի բացակայությունը կարելի համարել տարվա գլխավոր հիասթափությունը, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «Կոմերսանտը»: 

«Միանգամայն հնարավոր է»,- համապատասխան հարցին պատասխանելիս ասել է Պեսկովը:

Նա ափսոսանք է հայտնել, որ 2017-ին չհաջողվեց առաջ ընթանալ մինսկյան համաձայնագրերի իրականացման հարցում: Նրա խոսքով՝ ակնհայտ է, որ «այն ինչ-որ մեկի մեղքով տեղապտույտի մեջ է»:

«Այն դիրքոորոշումը, որ մեր երկրի նկատմամբ Վաշինգթոնը գրավել է, չի կարող ափսոսանք չհարուցել: Դուք տեղյակ եք համագործակցությանը մեր տրամադրվածության մասին: Սակայն տանգո երկուսով են պարում»,- ասել է Պեսկովը:

Նա շեշտել է, որ Կրեմլն ընդհանրապես չի կազմում ձեռքբերումների եւ անհաջողությունների ցանկը: