Իսրայելի զինված ուժերը, պատասխանելով Գազայի հատվածի հրթիռային հարձակումներին, հարձակվել են ՀԱՄԱՍ-ի զինյալների դիրքերի վրա, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով բանակի մամուլի ծառայությունը:
«Տանկերի եւ օդուժի օգնությամբ մեր ուժերը հարված հասցրեցին Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի զինյալների երկու թիրախներին: Հարվածը պատասխան էր Իսրայելի տարածքի վրա հրթիռային հարձակմանը», - ասված է բանակի թվիթերյան էջում:



























