Դեկտեմբերի 28-ին, ժամը 16.50-ի սահմաններում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան Երեւան-Երասխ ճանապարհի 17-րդ կմ-ին բախվել է երկաթյա արգելապատնեշներին եւ կողաշրջվել:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վթարի հետեւանքով ուղեւորուհին` 57-ամյա Թամարա Խաչատրյանը, տեղում մահացել է, իսկ վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: