Դեկտեմբերի 29-ին, ժամը 1.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Թալինի բաժնում հաղորդում է ստացվել, որ «էկզոգեն թունավորում» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել 59-ամյա Շուշանիկ Հ.-ն, 69-ամյա Լյովա Ղ.-ն, 40-ամյա Անահիտ Ղ.-ն, 43-ամյա Նարինե Հ.-ն, 17-ամյա Շուշան Ղ.-ն եւ 13-ամյա Լյովա Ղ.-ն:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պարզվել է, որ դեկտեմբերի 28-ին, ժամը 17.00-ի սահմաններում, իրենց տանը նշված անձինք սմբուկի պահածո են կերել, ինչի հետեւանքով թունավորվել են:
Կատարվում է քննություն:



























