Հարավաֆրիկյան Հանրապետության սահմանադրական դատարանը բավարարել է ընդդիմության պահանջը` ընդունելով, որ Ազգային ասամբլեան չի կատարել իր պարտավորությունները Նկանդլա գյուղում իր անձնական բնակավայրի մոդեռնացման նպատակով բյուջեի միջոցների յուրացման համար Ջեյկոբ Զումային պատասխանատվության ենթարկման համար: Այս մասին հայտարարել է Սահմանադրական դատարանի դատավոր Քրիս Ջաֆթը, փոխանցում է Kommersant.ru- ն:

«Ազգային ժողովի կողմից ըստ Սահմանադրության 89.1-րդ հոդվածի նախագահին պաշտոնանկ անելու կանոններն ընդունելու անկարողությունը այս հոդվածի խախտում է, եւ, հետեւաբար, իրավական ուժ չունի,-նշել է դատավորը:, - Այժմ խորհրդարանը պետք է իմպիչմենտ հայտարարի»:

Հիշեցնենք, որ ամռանը Հարավային Աֆրիկայում սկանդալ էր ծագել այն բանից հետո, երբ Ջեյկոբ Զուման նախագահի պաշտոնում առաջադրել էր իր նախկին կնոջը: Քննադատների կարծիքով՝ պարոն Զումայի այս քայլը կապված է  պատասխանատվությունից խուսափելու վերջինիս ձգտման հետ: Նշենք, որ Զումային մեղադրում են կոռուպցիայի, խարդախության եւ հափշտակման մեջ: