Վրաստանի քաղաքացի Գոչա (Ալի) Սագինաձեն ձերբակալվել է Տրապիզոնի նահանգի թուրքական Օֆ քաղաքում՝ ահաբեկիչ Ահմեդ Չաթաեւի գործով հետաքննության շրջանակներում, հայտնում է «Նովոստի-Գրուզիան»՝ վկայակոչելով Պետական անվտանգության ծառայության մամուլի ծառայությանը:
Թուրքական իրավապահները դեկտեմբերի 26-ին ձերբակալել են Սագինաձեին `Պետական անվտանգության ծառայության պահանջով:
«Միջազգային համագործակցության եւ Չաթաեւի գործի հետաքննության շրջանակում, ՊԱԾ տրամադրած տեղեկատվության հիման վրա, թուրք իրավապահները դեկտեմբերին 26-ին Տրապիզոն նահանգում ձերբակալել են Գոչա (Ալի) Սագինաձեին»,— նշվում է հաղորդագրության մեջ:
Ըստ գերատեսչության՝ թուրք իրավապահները ամբաստանյալից առգրավել են նյութեր, որոնք ապացուցում են նրա կապերը ԻՊ հետ:
ՊԱԾ աշխատակիցները կարողացել են Սագինաձեին ձերբակալել տեղեկատվության շնորհիվ, որը ստացվել է Չաթաեւին պատկանող հեռախոսից:
Ահմեդ Չաթաեւը նոյեմբերի 22-ին Գաբրիել վանականի փողոցում հակաահաբեկչական լայնածավալ գործողության ժամանակ ինքն իրեն պայթեցրել էր:
Գործողության ժամանակ մահացել էր հատուկ ջոկատի մեկ աշխատակից, եւս 4-ը վիրավորվել էր: Արդյուքնում մեկ մարդ ձերբակալվել է, Չաթաեւի եւս երկու հանցակից չեզոքացվել է:
Պետական անվտանգության աշխատակիցները դեկտեմբերին 26-ին ձերբակալել են նաեւ Վրաստանի հինգ քաղաքացիների՝ Զուրաբ Գորկանաշվիլիին, Ռուսլան Ալդամովին, Ռամազ Մարգոշվիլիին, Բադուր Չոպանաշվիլիին եւ Թեմիրլան Մաչալիկաշվիլիին՝ Չաթաեւի հետ կապեր ունենալու մեղադրանքով:
Պետական անվտանգության ծառայության տվյալներով՝ այդ մարդիկ օգնել են ահաբեկիչներին Թուրքիայից Վրչաստան հասնել:



























