Գերմանիայի կառավարությունը զգուշորեն է արձագանքել Թուրքիայի նախագահի ազդանշաններին այն մասին, որ նա ցանկանում է բարելավել հարաբերությունները: Բեռլինը հասկացրել է, որ Անկարայի հետ հարաբերությունների բարելավումը կապում է ահաբեկչության մեղադրանքներով թուրքական իշխանությունների կողմից ձերբակալված գերմանացի քաղաքացիների ազատման հետ, հաղորդում է AP-ն:
Նախօրեին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Անկարան «Գերմանիայի հետ խնդիրներ չունի կամ Նիդերլանդների կամ Բելգիայի»:
Գերմանիայի կառավարության մամուլի քարտուղար Գերոգ Սթրեյթերը նշել է, որ կառավարությունն ի նկատի կունենա էրդողանի այդ մեկնաբանությունները:
Գերմանիան կարծում է, որ Անկարայում Գերմանիայի մյուս քաղաքացիների ձերբակալման մասին հարցի որոշումը կարեւոր դեր է խաղում երկկողմ հարաբերությունների բարելավման գործում»:




























