Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը կոչ է արել Կատալոնիայի խորհրդարանը ձեւավորել հունվարի 17-ին, հաղորդում է Reuters-ը:

Խորհրդարանի ստեղծումից հետո անդամները պետք է առաջադրեն տարածաշրջանային կառավարության ղեկավարի պաշտոնի համար թեկնածուին, որը պետք է ստանա վստահության քվե:

Կատալոնիայում ընտրությունները տեղի ունեցան դեկտեմբերի 21-ին: Չնայած ընտրություններում առաջին տեղը գրավել էր «Քաղաքացիներ» կուսակցությունը, որը կողմ էր Իսպանիայի տարածքային ամբողջականությանը, երեք քաղաքական ուժերը («Միասին հանուն Կատալոնիայի», «Կատալոնիայի ձախ հանրապետականները» եւ «Ժողովրդական միասնության թեկնածությունը») միասին կարողացան ստանալ բացարձակ մեծամասնությունը՝ 135 պատգամավորական մանդատից 70-ը: