Վիետնամում դատարանը կառավարությանը տապալելու փորձի մեղադրանքով 9 մարդու տարբեր ժամկետներով ազատազրկման է ենթարկել, , հաղորդում է AFP-ն:

Տասը մարդ դատապարտվել է իշխանության տապալման փորձի եւ հակապետական քարոզչության համար: Նրանք մեղադրվում էին իշխանությունը տապալելու կոչ անող թռուցիկների տարածելու մեջ:

42-ամյա Տա Տան Լոկը դատապարտվել է 14 տարվա ազատազրկման, իսկ 8 հանցակիցները 3-13 տարվա ազատազրկման են դատապարտվել, հաղորդում է ANTV-ն: