Ռուսաստանից ներկրված С-400 զենիթահրթիռային համակարգերը սպասարկվելու են թուրքական անձնակազմի կողմից, ասվում է Թուրքիայի պաշտպանության նախարարության քարտուղարության հայտարարության մեջ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Հայտարարության համաձայն՝ առաջին մատակարարումը կիրականացվի 2020-ի առաջին եռամսյաակում:
«Համակարգերի վերահսկողությունը կիրականացնի Թուրքիայի գլխավոր շտաբը, իսկ սպասարկումը՝ թուրքական անձնակազմը», —նշվում է փաստաթղթում:
Նշվում է, որ Թուրքիան ՌԴ-ից գնում է С-400-ի երկու մարտկոց:
Ավելի վաղ Անկարայում ՌԴ-ն եւ Թուրքիան С-400 համալիրների մատակարարման մասին վարկային համաձայանգիր էին ստորագրել:




























