Պենտագոնի ղեկավար Ջիմ Մաթիսը ակնկալում է Սիրիայում ԱՄՆ կողմից ավելի մեծ քաղաքացիական ներկայություն, ներառյալ կապալառուներին եւ դիվանագետներին, քանի որ ԻՊ զինյալների դեմ պայքարը մոտենում է ավարտին: Ըստ նրա՝ շեշտը դրվում նրա վրա, որ ահաբեկիչները չվերադառնան, հաղորդում է Reuters-ը:

Նրա խոսքով՝ ժամանակն է հարձակվողական գործողություններից անցնել կայուն քայլերի:

«Սիրիայում դուք ավելի շատ ամերիկացի դիվանագետների կտեսնեք»,- լրագրողներին ասել է Մաթիսը:

Նրա խոսքով՝ դիվանագետներն աշխատելու են ծառայությունների վերականգնման եւ կապալառուների ներգրավման ուղղությամբ:

 Նա նշել է, որ «միջազգային միջոցները կառավարման կարիք ունեն», որպեսզի «սխալ մարդկանց գրպաններում չհայտնվեն»:

Դեռ պարզ չէ, որքան ամերիկացի դիվանագետ է Սիրիայում ծառայելու եւ երբ նրանք կուղեւորվեն այնտեղ: