Դեկտեմբերի 29-ին, ժամը 18:25-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Քաղսի գյուղի վերջնամասում տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից, կողաշրջվել եւ ընկել ճամփեզրի ջրատարը, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Քաղսի գյուղի վերջնամասում «Opel Astra G» մակնիշի 34 FO 978 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից, կողաշրջվել եւ ընկել ճամփեզրի ջրատարը:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը վարորդն ինքնուրույն դուրս է եկել ավտոմեքենայից եւ հրաժարվել բժշկական օգնությունից:

Փրկարարներն ուղղել են ավտոմեքենան եւ դուրս բերել երթեւեկելի հատված: