Գերմանիայի Սահմանադրական դատարանը չի բավարարել «Օսվենցիմի հաշվապահի», ԳԱՍԱԿ նախկին անդամ Օսկար Գրյենինգի՝ դատավճիռն ուժի մեջ մտնելու հետաձգման մասին միջնորդությունը: Համապաստախան բողոքը չի ընդունվել, հաղորդում է DW-ն՝ հղում կատարելով դատարանի մամուլի ծառայությանը:

Դատավճռի հետաձգման համար նա պատճառաբանել է այն, որ իր գործով նախկինում ընդունված որոշումների ժամանակ հաշվի է առնվել նրա առողջական վիճակը:

2015-ի հուլիսին Լյունեբուրգի դատարանը ԳԱՍԱԿ նախկին անդամին դատապարտեց չորս տարվա ազատազրկման` առնվազն 300,000 մարդու սպանությանն աջակցելու մեղադրանքով: